“Those who know, do. Those that understand, teach.” ― Aristotle

«Հնեվանք» ամառային բաց ճամբարին մասնակցում էր նաև Վարդաբլուր գյուղի միջնակարգ դպրոցի սովորողների խումբը:Նրանց ուղեկցությամբ երրորդ օրը եղանք գյուղում, շրջեցինք, հիացանք և մեծ հետաքրքրությամբ լսեցինք գյուղի պատմությունը, որը ներկայացնում ենք տեսանյութում:

Կուրթան կատարած  ճանապարհորդությունից  ունեմ լավ տպավորություններ: Մենք շրջապատված էինք հոգատարությամբ, գեղատեսիլ վայրերով, վայելում էինք բնության գեղեցկությունը: Մեր այցելությունը լի էր անակնկալներով և արկածներով. Այցելեցինք Օձունի եկեղեցի, Դենդրոպարկ, Հնեվանք, Լոռի բերդ և այլևայլ վայրեր: Հատկապես տպավորված եմ բասկետբոլի առաջնությունից, որի մասնակիցներն էին  «Կուրթան» և «Հնեվանք» թիմերը: Խաղն անցավ աշխույժ և հետաքրքիր: Իհարկե արդյունքում հաղթեցին բարեկամությունն ու միասնությունը: 

177

Ապրի՛ր այնպես, ասես երկրագունդը դրախտ  է…

Գաբրիել Գարսիա Մարկես

 

 

     Հաշվետվություն.  հունիսի 2-21

 Ուրեմն այսպես…   ուսումնական ճամբար 2014, եղել եմ ոսկերիչների ջոկատի ջոկատավար,   ջոկատի հետ մասնակցել ենք ճամբարային  բոլոր աշխատանքներին, վարել ենք առավոտյան  ընդհանուր պարապմուք,  լուսաբանել ճամբարային առօրյան: Ակտիվորեն  մասնակցել ենք «Դպրոցական բակը` կրթական պարտեզ», միջավայրի  բարելավման  նախագծերին:

Մասնակցել ենք  «Ոււսումնական ամառ  2014»  ասուլիսին,  Մեր ԱՐՏբզզան  ռադիոյի  եթերում   թարգմանական  ստուգատեսի  համակարգող  Լուսինե  Բուշն  էր:

Մասնակցել  ենք  «Շրջակա միջավայրի պահպանության»  միջազգային օրվա  միջոցառմանը  Բազմաղբյուր  գյուղում,  մեր  օրվա  մասին պատմող տեսաֆիլմը արժանացել է  մրցանակի  և  մենք խրախուսվել ենք  ենք մեկօրյա ճամփորդությամբ  դեպի  Հանքավան:

Նշեմ,  որ  Բազմաղբյուր  գյուղում  այցելել ենք  տեղի միջնակարգ  դպրոց, հանդիպել ենք սովորողների հետ,  ներկայացրել  մեր  կրթահամալիրը: Բաժանել ենք տեղեկատվական  թերթիկներ  և  մեր աշխատանքին  արձագանքեց  EvrazesNews.am-ը:

Սովորողների հետ  ճամբարի  ընթացքում  տարածել ենք տեղեկատվական  թերթիկներ  երևանյան  այգիներում,  Ջրվեժում: Արդյունքում մեկ սովորող 181 դպրոցից տեղափոխվել  է  Նոր դպրոցի  2-րդ  դասարան:

Հունիսի  6-ին,   7-ին,  8-ին  «Սեբաստացիներ» ուսուցչական  երգչախմբի հետ  մասնակցել եմ  կենսամշակութային  արշավին:  Ստեփանավանում նախկինում չէի եղել: Տպավորություններս ցնցող են:

Որպես պատասխանատու կազմակերպիչ  մասնակցել եմ  հրամանում ամրագրված  բոլոր  քննություններին, բացի  օտար  լեզվի քննությունից:

Ակտիվորեն  մասնակցել եմ  «Բանգլադեշյան պլեներ  2014-ին»:  Լիլիթի հետ դիմավորել ենք  պլեների  մեր շուշեցի մասնակիցներին, նրանց հետ շրջել ենք մեր կրթահամալիրի  դպրոցներում,  հրաշալի  օր  ենք անցկացրել:

Ներկայացրել  եմ  մասնագիտական  թարգմանություն  (Firestoem Cad ծրագիրը) , տեսաֆիլմի  թարգմանություն,  սովորողների թարգմանություններ  թարգմանական ստուգատեսին,  ֆոտոշարք  կինո-ֆոտո, ստուգատեսին,  ներկա եմ գտնվել  թատերական  և  երաժշտական փառատոներից  յուրաքանչյուրին:

Հետաքրքիր էր  հանդիպումը  սցենարիստ, գրող  հրապարակախոս Վահրամ  Մարտիրոսյանի  հետ:

Խոհարար  սովորողների  խմբի  հետ  ստեղծել  ենք  մեր  երրորդ Անգլերեն-հայերեն        մասնագիտական  բառարանը:  Ուզում եմ  նշել  իմ հիացմունքը.  բացահայտեցի  Լիլիթ  Հարությունյանին.  բարեխիղճ  և  նվիրված:

Հունիսի  20-ին  մասնակցել  եմ  Առնո  Բաբաջանյանի  անվան համերգային  դահլիճում  «25  տարի  մոբիլ  ու  ստեղծական» հրապարակային  հոբելյանական  հաշվետվություն-համերգ-ցուցադրությանը  և  Շառլ  Ազնավուրի  հրապարակում  «Երգող կրթահամալիր»  ֆլեշմոբին։

Միշտ  մասնակցել եմ  «Սեբաստացիներ»  երգչախմբի պարապմունքներին:

 

Մաս Ա Նախագծի հեղինակ՝ Անահիտ Մելքոնյան Թարգմանեցին ՝ խոհարար սովորողները Համակարգող՝ Լիլիթ Հարությունյան Ձևավորումը՝ Անահիտ Մելքոնյանի Լուսանկարները՝ հեղինակային և համացանցից Ե.: Քոլեջ, Արհեստների Ավագ դպրոց, 2014.-40 էջ, մաս Ա Հայերեն-անգլերեն մասնագիտական բառարանը դպրոցում գործող արհեստներից Խոհարարություն մասնագիտության վերաբերյալ է: Այն նախատեսված է Արհեստների ավագ դպրոցի սովորողների և բոլոր այն անձանց համար, ովքեր հետաքրքրված են տվյալ մասնագիտությամբ: Մեր ստեղծած մասնագիտական երրորդ բառարանի Ա մասն է:

xohararutyun

թերթվող տարբերակը տես այստեղՙ

 

Բանգլադեշյան ամենամյա բաց պլեներ 2014-ի մասնակից Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջի ուսանողների և դասախոսների խումբն արդեն Երևանում է: Հանդիպեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ, քայլեցինք դեպի Մեդիակենտրոն: Փոքր շրջայցից հետո տիար Բլեյանը ներկայացրեց պլեների ծրագիրը: Մեդիակենտրոնից ուղևորվեցինք դեպի Բ-4 դպրոցի կացարան, որտեղ շուշեցիները տեղավորվեցին, մի փոքր հանգստացան, իսկ այնուհետև քայլեցինք դեպի Մայր դպրոց: Ճանապարհին եղանք բանգլադեշյան պլեների ստեղծագործական արտ-միջավայր՝ Բախշյանի մանկական այգյում: Տիար Բլեյանը ներկայացրեց աշխատանքալին այն պատը, որը պլեների այս օրերին պիտի նկարազարդեն շուշեցի մեր գործընկերները: Այնուհետև շարժվեցինք դեպի Արհեստների ավագ դպրոց: Այնտեղ եղանք բոլոր արհեստանոցներում, ընթերցասրահում, ներկայացրեցինք քոլեջի ենթակայքը, գրադարանը, և դիտեցինք արհեստների մասին պատմող տեսանյութեր: Գեղարվեստի դպրոցում մեր ընկերներն եղան Կարեն Մկրտչյանի արվեստանոցում, որտեղ էլ փոքրիկ դաս-քննարկում տեղի ունեցավ: Օրն ավարտեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում:

This slideshow requires JavaScript.

Այս ձորերում ամեն ինչից
Օրորոցի հոտ է գալիս…

This slideshow requires JavaScript.

Tag Cloud

Follow

Get every new post delivered to your Inbox.